• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Ամերիկյան ինդեքսներ․ 08/10/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 46694.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 6740.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 22941.67 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ 08/10/25

Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 24378.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.36%-ով և կազմել 7971.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 9479.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 1005.22 կետ:

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում 17 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին ժամը 07.00-24.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: 

Կարդալ ավելին »

Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար

«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային  ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը՝ COP 17-ին ընդառաջ․ ոլորտում կենսաբազմազանության պահպանության ծրագրի մրցույթ

Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը ( Mining Armenia Forum)։ Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։ Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։ Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջհանյան․ կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։ Այս մասին նա նշեց՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ ...

Կարդալ ավելին »

Ռոման Խուդոլի. եթե ոչինչ չարվի, Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտը կանգ կառնի

Մինչեւ 2038թ․ Հայաստանում կարող են մնալ հանքարդյունաբերության ոլորտում գործող շատ քիչ ընկերություններ: Մնացած ընկերությունները կարող են լքել երկիրը, եթե ոչինչ չձեռնարկվի, որի դեպքում արդյունաբերությունը կկանգնի: Այս մասին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին: Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում նոր պաշարներ չեն հայտնաբերվել, եւ երկրում նոր ձեռնարկություններ չեն ստեղծվել: Սա ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր հատվածներից է․ ՏԿԵ նախարար

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն է քննարկելու ոլորտի մարտահրավերները, հեռանկարները եւ զարգացման հնարավորությունները։ Խուդաթյանը նաեւ նշել է, որ ֆորումը հնարավորություն է տալիս գտնել նորարարական եւ արդյունավետ լուծումներ ոլորտի հետագա զարգացման համար։ «Այսօր, հանքանյութերի համաշխարհային ...

Կարդալ ավելին »

Հայկ Ալոյան․ նախ մեծացնենք երկրի հանքերի արտադրական հզորությունը

Մինչև 2038 թվականը Հայաստանը կարող է այլևս չունենալ հանքարդյունաբերություն հետախուզական աշխատանքների բացակայության պատճառով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին, «Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» ֆորումի ժամանակ նշեց Lydian Armenia–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ «Մենք ունենք ռեսուրսներ. ունենք ութ հանք, որոնք արդյունահանում են պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլ մետաղներ։ Այո, մետաղների գները այսօր բարձր են։ Գիտե՞նք, թե որքան կլինեն դրանք 2038 թվականին։ Արդյո՞ք այս ...

Կարդալ ավելին »