• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Հայկ Ալոյան․ նախ մեծացնենք երկրի հանքերի արտադրական հզորությունը

Մինչև 2038 թվականը Հայաստանը կարող է այլևս չունենալ հանքարդյունաբերություն հետախուզական աշխատանքների բացակայության պատճառով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին, «Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» ֆորումի ժամանակ նշեց Lydian Armenia–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ «Մենք ունենք ռեսուրսներ. ունենք ութ հանք, որոնք արդյունահանում են պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլ մետաղներ։ Այո, մետաղների գները այսօր բարձր են։ Գիտե՞նք, թե որքան կլինեն դրանք 2038 թվականին։ Արդյո՞ք այս ...

Կարդալ ավելին »

«Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը»․ ոլորտի խնդիրներն ու առավելությունները

Երկօրյա համաժողով՝ Ծաղկաձորում․ «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով միջոցառումը միավորել է ութ երկրների պետական կառույցների մասնավոր հատվածի ու ներդրումային ընկերությունների մոտ 250 ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ոլորտում կան և՛ լրջագույն հնարավորություններ, և՛ մարտահրավերներ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ այսպիսի ֆորմատով բոլոր ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը կրթության և տնտեսության լոկոմոտիվ է. վարչապետը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին

Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու և քննարկելու համար։  «Ընդհանրապես հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս ...

Կարդալ ավելին »

Մինչև 2027-ը կթվայնացվի հանքարդյունաբերական ոլորտը և կփնտրեն նոր հանքավայրեր

Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը որոշակի մարտահրավերների է բախվում իր իրականացման ճանապարհին, սակայն հարկ է վերահաստատել կառավարության հստակ հանձնառությունը դրա իրականացման հարցում։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի ընթացքում պանելային քննարկման ժամանակ վարչապետի ասածին անդրադարձավ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը։ «Մենք ստեղծել ենք շատ լավ հարթակ, որին մասնակցում են ինչպես ...

Կարդալ ավելին »

Silicon Mountains Tech Summit 2025՝ արհեստական բանականության անատոմիա

Հոկտեմբերի 14  Դվին Հոլում (Պարոնյան 40, Երևան) տեղի կունենա Silicon Mountains Tech Summit 2025 Արհեստական բանականության անատոմիա խորագրով՝ համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների մասնակցությամբ: Սկսած 2019 թվականից, այս գագաթնաժողովը դարձել է Հայաստանի առաջատար միջազգային հարթակը՝ համախմբելով համաշխարհային փորձագետներին, քաղաքականության մշակողներին և բիզնես առաջնորդներին՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի ապագան և ազդեցությունը տնտեսության և այլ ոլորտների վրա։ Այս տարի գագաթնաժողովը նվիրված է «Արհեստական բանականության ...

Կարդալ ավելին »

Հայաստանում քարի դեֆիցիտ կա. վարչապետը՝ Mining Armenia Forum 2025-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով համաժողովում նշել է, որ շինարարության տեմպերի ակտիվացման, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել է, որ մեր երկրում քարի դեֆիցիտ կա։ «Մենք, օրինակ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում արդյունահանվող 3 մետաղների պահանջարկը միայն աճելու է․ Վարդան Ջհանյանը՝ Mining Armenia Forum 2025-ին

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի ելույթը Mining Armenia Forum 2025-ին․ «Մեծարգո պարոն վարչապետ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգարժան պարոնայք նախարարներ, կառավարության հարգելի ներկայացուցիչներ, դիվանագետներ, սիրելի գործընկերներ և հյուրեր։  Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում: Մեր Ֆորումն արդեն երկրորդ տարին է համախմբում ոլորտի ներուժը, այն մարդկանց, որոնք ամեն օր աշխատում են ավելի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն կտրուկ ավելացրել է վճարումները պետբյուջե․ Փաշինյան

2018-2025թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 148 տոկոսով ավելի շատ վճարումներ է կատարել պետբյուջե, քան նախորդ յոթ տարիներին։ Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» («Mining Armenia Forum 2025») ֆորումի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս վճարումները ներառում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն եւ այլն։ «Մենք հաճախ ենք քննարկում մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը միջազգային լավագույն բնապահպանական չափանիշներին։ Շրջակա միջավայրի ...

Կարդալ ավելին »

BYD-ն ստեղծել է աշխարհի ամենաարագ սերիական ավտոմեքենան՝ Yangwang U9 Xtreme-ը

Ավելի քան 496 կմ/ժ․ աշխարհի ամենաարագ սերիական ավտոմեքենայի տիտղոսին հավակնում է չինական էլեկտրական հիպերքարը։ Սակայն ռեկորդը պաշտոնապես արդյոք հաշվարկվե՞լ է։ Չինական ավտոարտադրողները ռեկորդային տեմպերով գրավում են միջազգային շուկան, այժմ՝ բառի ուղիղ իմաստով։ Այս տարվա սեպտեմբերի 14-ին Գերմանիայում՝ Automotive Testing Papenburg փորձադաշտում, Yangwang U9 Xtreme-ը հասավ մինչև 496.22 կմ/ժ, ինչն ավելի քան 20 կմ/ժ-ով գերազանցում է օգոստոսին գրանցած ցուցանիշը։ Yangwang ապրանքանիշի ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցումների ծավալը կազմել է 533․2 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հուլիս ամսին կազմել է 533․2 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 47.3 մլն դոլարով կամ 9.7%-ով։ Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2025թ.-ի հուլիսին արձանագրվել է 404․2 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ...

Կարդալ ավելին »