• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Աշխարհի նավագնացությունը AI է ներգրավել բեռների անվտանգության համար

Աշխարհի նավագնացային ընկերություններն արհեստական բանականություն (ԱԲ) են օգտագործում բեռների վտանգավորությունը որոշելու համար՝ ծովում մահացու հրդեհների թիվը կրճատելու նպատակով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Նավագնացության համաշխարհային խորհրդին (World Shipping Council, WSC)։ Իր տվյալների համաձայն՝ 2024 թվականին նավերի խոշոր հրդեհների թիվը հասել է տասնամյակի ամենաբարձր ցուցանիշին՝ մարտկոցներ և այլ տարբեր դյուրավառ նյութեր պարունակող բեռների քանակի աճի պատճառով: ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունները 394.6 մլրդի վարկ են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 394,618 մլն դրամ (394.6 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 58,743 մլն դրամով կամ 17.5%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 43,888 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 350,730 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.3%-ը կամ 64,058 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի հուլիսի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.1 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում: Օգոստոսին այն 5.4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ աճել է 7.5 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 7.8 տոկոսով ցածր է եղել 2024-ի ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 29/09/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.25 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 447.50 դրամ (-0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 451.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.55 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.65 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հոկտեմբերին կշարունակի եկամուտների հայտարարագրման իրազեկումը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, կշարունակի հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։  Իրազեկման հանդիպումները կանցկացվեն Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց կրկին կծանոթացնեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 26/09/25

Ասիական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 45754.93 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 3185.35 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 3853.30 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 26484.68 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 26/09/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.75 դրամով և կազմել 383.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 450.39 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0014 դրամով և կազմել 4.5745 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 515.58 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Android-ի Google Photos-ը հնարավորություն է տալիս խմբագրել AI-ով ձայնային լուսանկարները

Android-ի Google Photos օգտատերերն այժմ հնարավորություն ունեն խմբագրել լուսանկարները՝ օգտագործելով բնական լեզվով ձայնային կամ տեքստային հրամաններ։ Արհեստական բանականությամբ աշխատող այս գործառույթը թույլ է տալիս օգտատերերին կատարել խմբագրումներ՝ առանց հասկանալու բոլոր գործիքները և դրանց գտնվելու վայրերը հավելվածում։Սկզբում այն հասանելի էր ԱՄՆ-ում օգոստոսին թողարկված Pixel 10 նոր սարքերի սեփականատերերին։ Արհեստական բանականությամբ խմբագրումն այժմ ընդլայնվել է ԱՄՆ-ում գտնվող բոլոր չափահաս Android օգտատերերի համար։ ...

Կարդալ ավելին »

Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը կնվազի 1.9%-ով

Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը 2025 թվականին կկազմի 109.6 մլն մարդ, ինչը 1.9%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ընդհանուր ուղևորաշրջանառությունը գնահատվում է 280.9 մլրդ ուղևոր/կիլոմետր: Ավիատրանսպորտի ցուցանիշների լիարժեք վերականգնումը խոչընդոտվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով, երկրի հարավային օդանավակայանների թռիչքների սահմանափակումներով, ինչպես նաև ավիամասերի մատակարարման, վերանորոգման և օտարերկրյա օդանավերի ապահովագրության խնդիրներով: Երկարաժամկետ հեռանկարում սպասվում է, որ ավիափոխադրումները կաճեն։ Այդպես, 2028 թվականին բազային տարբերակում կանխատեսվում ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 26/09/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.73%-ով և կազմել 64.72 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.83%-ով և կազմել 69.06 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »