Սեպտեմբերի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 644 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 206, փլուզման, պայթյունի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 1-ական, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման` 3-ական, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 6, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային ...
Կարդալ ավելին »Նորություններ
2018-2025-ին խնամատար ընտանիքների թվի զգալի աճ է գրանցվել. նախարար
Հայաստանում 2018-2025 թվականներին խնամատար ընտանիքների թվի զգալի աճ է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նախարարը նշել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է 108 խնամատար ընտանիք և 158 երեխա։ «Համեմատության համար՝ 2018 թվականին մենք ...
Կարդալ ավելին »Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը: Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությանը: Մտքեր ...
Կարդալ ավելին »Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 383.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 451.47 դրամ (աճել է 1.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.59 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում ...
Կարդալ ավելին »TrioLab․ հայ և ռուս թատերական գործիչները երևանյան հանդիսատեսի դատին են հանձնել ներկայացումը
Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչների միությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում օրերս Երևանում ներկայացվել է TrioLab բեմադրությունը։ Նախագիծը միավորել է երկու երկրներից նկարիչների, ռեժիսորների և դերասանների։ Վիճակահանությամբ ձևավորվել է հինգ խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է ստեղծագործական եռյակ՝ նկարիչ, ռեժիսոր և դերասան։ Երեք օրվա ընթացքում նրանք պատրաստել են մինչև 10 րոպե տևողությամբ փոքրիկ ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ, պերֆորմանսներ։ Լ աբորատորիայի ընդհանուր թեման ...
Կարդալ ավելին »Հայաստանը որոշել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող հատուկ անկախ մարմին ստեղծել
Հայաստանը պետք է կիբերանվտանգության հարցերը լուծելու համար նվիրված, անկախ մարմին ստեղծի։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ սեպտեմբերի 22-ին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Կիբերանվտանգություն» օրինագծի և դրան առնչվող օրենքներում կատարված փոփոխությունների քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։ «Սա ներառում է էներգետիկայի, ...
Կարդալ ավելին »Ոստիկանները գտել են Երևանում «Մազդայի» հայելիները գողացողներին
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին գողացել են մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից: Նա ...
Կարդալ ավելին »Իջևանի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը
Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Դատախազությունից հայտնում են, որ պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման նշանակության 0.03 ...
Կարդալ ավելին »Հռոմի օդանավակայանում շների հյուրանոց է բացվել
Շան հետ ճանապարհորդելիս միշտ հարց է առաջանում. պե՞տք է թողնեմ իմ ընտանի կենդանուն գիշերօթիկ հաստատությունում, թե՞ վանդակում։ Այժմ ընտանի կենդանիների տերերի համար դա մի փոքր ավելի հեշտ է։ Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանը բացել է Եվրոպայի առաջին շների հյուրանոցներից մեկը՝ անմիջապես տերմինալի կողքին, որը ոգեշնչված է Ֆրանկֆուրտում նմանատիպ հայեցակարգով։ Dog Relais-ի անձնակազմը նույնիսկ վերցնում է մորթե արարածներին անմիջապես տերմինալից, որպեսզի նրանց տերերը ...
Կարդալ ավելին »Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։ Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ