• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Երևանի քաղաքապետը Թբիլիսիում հանդիպել է Կոբախիձեի հետ

Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:  «Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը:  Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդիպման մասին գրել է Երևանի քաղաքապետը՝ ...

Կարդալ ավելին »

Կոպենհագենի օդանավակայանը ավելի քան 30 չվերթ է վերաուղղորդել ԱԹՍ-ների պատճառով. Reuters

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանն առնվազն 31 չվերթ է ուղղորդել դեպի այլ օդանավակայաններ՝ անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այդ մասին հայտնել  է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը։ Օդանավակայանի տվյալներով՝ իրավիճակից տուժել է մոտավորապես 20 հազար ուղևոր։ Դանիայի ոստիկանությունը իր հերթին հայտնել է, որ տեղեկատվություն չունի, թե ով է կառավարել անօդաչու թռչող սարքերը։ Իրավապահնները նաև նշել են, որ հետաքննում են հնարավոր կապը Նորվեգիայում տեղի ունեցած ...

Կարդալ ավելին »

Գերմանիան պլանավորում է պաշտպանական բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար

Գերմանիայի ռազմական ծախսերի նոր պլանով նախատեսվում է բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար, մնացածը կծախսվի Եվրոպայի արդյունաբերության արտադրանքի համար: Այդ մասին հաղորդել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով վերոնշյալ գնումների պլանը: Փաստաթղթի համաձայն՝ Բեռլինը նախատեսում է 2026 թվականին կնքել գրեթե 83 միլիարդ եվրոյի պայմանագրեր: Ցանկը ներառում է 154 պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերը:  ...

Կարդալ ավելին »

Բուլղարիան կարևորում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աթանաս Զաֆիրովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Զաֆիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի ...

Կարդալ ավելին »

Խաղաղության բացակայության պայմաններում չենք կարող խոսել առաջընթացի և բարեկեցության մասին. ՀՀ նախագահ

Հայաստան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում: Ներկայացնում ենք ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ղրիբիին Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի 7-րդ նիստին մասնակցելու հնարավորության համար: Հայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է զարգացնել համագործակցությունը ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը Starlink արբանյակային ինտերնետ կմատակարարի Ուկրաինային

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ 8,2 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետի լրակազմեր մատակարարելու շուրջ:  Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետական գնումների պորտալի տվյալներից։ Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 2-ին և գործում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 30-ը։  Starlink-ն ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությանը պատկանող արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած ...

Կարդալ ավելին »

Հայկ Կոնջորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հեռանկարները

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ն 728 միլիոն դոլար կհատկացնի տիեզերական հետախուզական գործողությունների ծրագրի զարգացման համար

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել 728 միլիոն դոլար հատկացնել տիեզերքում հետախուզական գործողությունների իրականացման համար: Այդ մասին Breaking Defense լրատվական հարթակին հայտնել է ՆԱՏՕ-ի Տիեզերական ուժերի միացյալ հրամանատարության գնդապետ Ջոնաթան Ուիթեքերը:  Տրամադրված միջոցները կհատկացվեն Տիեզերական տարածությունում դաշինքի գործողությունների իրականացման կենտրոնի ներուժի զարգացման համար:  Կստեղծվի տվյալների հատուկ արխիվ՝ կապված տիեզերքում ընթացիկ  իրավիճակի, հետախուզության, տիեզերական տարածությունում դիտարկման և տեղազննության հետ: Ծրագրի համար տվյալները կտրամադրվեն ՆԱՏՕ-ի ...

Կարդալ ավելին »

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացավ  Ուսման Դեմբելեն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը: «Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին, արժանացան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` տղամարդկանց թիմի անդամ Յամին Յամալն ու  կանանց թիմի խաղացող Վիկի Լոպեսը:  Տարվա լավագույն մարզիչը տղամարդկանց ֆուտբոլում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, իսկ կանանց ֆուտբոլում` Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա ...

Կարդալ ավելին »

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը (բարձր մակարդակի շաբաթը) ՝ պետությունների և կառավարությունների շուրջ 150 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:  «ՏԱՍՍ» գործակալությունը  գրում է, որ շաբաթվա ընթացքում ղեկավարները կքննարկեն գլոբալ հիմնական մարտահրավերները՝ խաղաղության ամրապնդում, կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, արհեստական ​​բանականության կառավարում, պայքար ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան խանգարումների ...

Կարդալ ավելին »