• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:  Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։ Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է ...

Կարդալ ավելին »

Շվեյցարիան առաջարկել է գնել ԱՄՆ զենք և էներգակիրներ՝ մաքսատուրքերը նվազեցնելու համար. FT

Շվեյցարիայի կառավարությունը առաջարկել է գնել ամերիկյան զենք և էներգետիկ արտադրանք, այդ թվում՝ հարստացված ուրան և հեղուկացված բնական գազ, ինչպես նաև ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսությունում՝ օգոստոսին սահմանված 39% մաքսատուրքերը նվազեցնելու համար, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Շվեյցարիայի կառավարությունը բանակցություններ է սկսել ԱՄՆ վարչակազմի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային անհավասարակշռության պայմաններում Շվեյցարիայի նկատմամբ սահմանեց ...

Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար

Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախող երեխաների 10 %-ին բաց էինք թողնում և  խոսքը շուրջ 3000 երեխայի մասին էր։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ԱԺ–ում «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով լսումների ժամանակ  ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ Անդրադառնալով նրան, որ որոշվել է, որ երեխան պետք է սովորի այն դասարանում, որին ...

Կարդալ ավելին »

Գծանշվել է Մ-4, Երևան-Սևան ճանապարհի մոտ 28 կմ հատվածը

Միջին նորոգման աշխատանքներից հետո գծանշվել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի ընդհանուր երկարությամբ մոտ 28 կմ ճանապարհահատվածը։ Գծանշումը կատարվել է ջերմաթաղանթով (թերմոպլաստ), որը պարունակում է լուսանդրադարձիչ գնդիկներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Կարդալ ավելին »

3 օր գիշերային ժամերին Դիլիջանի թունելը փակ է լինելու

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

Կարդալ ավելին »

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բնագավառում աշխատում է 13012 մարդ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հուլիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 795,779 մարդ, այդ թվում 217,010 պետական և 578,769 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.8% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. հուլիսին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...

Կարդալ ավելին »

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարը անցկացվում է Երևանում՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ Հայաստանի տեսլականը գործընկերների հետ կիսելու համար։ Այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ Երևանում անցկացված սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում: ՀԱՊԿ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ աշխատանքը միշտ շարունակական է եղել, կա համագործակցության ծրագիր, ...

Կարդալ ավելին »

Կառավարություն-համայնք-ԶՊՄԿ․ սուբվենցիոն ծրագրերը՝ զարգացման շարժիչ

Կապանում այսօր իրականացվող բազմաթիվ աշխատանքներ հնարավոր են դարձել կառավարություն– համայնք– ԶՊՄԿ արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Վերջին 3 տարում սուբվենցիոն ծրագրերով համայնքում ներդրվել է 7.5 միլիարդ դրամ։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Կապան համայնքում և հենց սուբվենցիոն նախագծերի մասով տրամադրել է 1 միլիարդ 96 միլիոն դրամ (≈ 2.85 մլն դոլար)։ Այս ծրագրերը ոչ միայն բարելավում են ենթակառուցվածքները, այլև դառնում են համայնքների կայուն զարգացման ...

Կարդալ ավելին »

The Washington Times․ արդարադատության կոչ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների տարելիցի կապակցությամբ

Երկու տարի անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի, նրանց տները մնում են դատարկ, իսկ ձայները անհետացել են համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերից։ Նրանք մոռացվել են ավելի աղետալի հակամարտությունների ժամանակ և անտեսվել, երբ Վաշինգտոնը միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը։ Սակայն կա մի բացակայող մասնիկ. խաղաղությունը չի կարող նշանակել էթնիկ զտումների օրինականացում, գրում է ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Սուրեն Պապիկյան

ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի ...

Կարդալ ավելին »