• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: ...

Կարդալ ավելին »

Բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է 666 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ...

Կարդալ ավելին »

«Ոսկե աքաղաղ պլյուսի» թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը: Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։  Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը, որը եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան»,- գրել է Փաշինյանը։ 

Կարդալ ավելին »

Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. նախարար

Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը։ «Պատիվ ունեցա հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Մեր ջերմ զրույցի ընթացքում ես նրան հիշեցրի Հայաստանի ինքնիշխանությանը Ֆրանսիայի միանշանակ աջակցության մասին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

18-ամյա Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

18-ամյա Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: «Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Սուսաննա Բունիաթյանը: Նա նոյեմբերի 18-ի երեկոյան դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Սուսաննա Բունիաթյանի  գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ

Կարդալ ավելին »

Դոլար-ռուբլի փոխարժեքը 2022-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 103 ռուբլին

Դոլար-ռուբլի փոխարժեքը Forex առևտրի ընթացքում գերազանցել է 103 ռուբլին, ինչը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 23-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում BCS Express-ի Forex-ի տվյալները։ Մոսկվայի ժամանակով ժամը 11:06-ի տվյալներով՝ դոլարն աճել է 1,9%-ով՝ հասնելով 103,225 ռուբլու, հայտնում է Arguments and Facts հրատարակությունը։ Մոսկվայի ժամանակով՝ ժամը 11:21-ի դրությամբ դոլարն արագացրել է իր աճը՝ կազմելով 103,246 ռուբլի ...

Կարդալ ավելին »

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով այն «Արտագնա աշխատանքային»: Հիշեցնենք՝ Հակոբյանը վերջին օրերին գտնվում է Իտալիայում:

Կարդալ ավելին »

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը ...

Կարդալ ավելին »

Արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում Հայաստանում արդեն լաբորատորիա է բացվել. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: «Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք մեր տնտեսական ...

Կարդալ ավելին »