• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՊԵԿ առաջնահերթություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են ԱԺ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երևանի և Տավուշի մարզի դպրոցների ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Տավուշի մարզի Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Հանդիպման առանցքում են եղել Դիլիջանի դպրոցներում իրականացվող կրթական պիլոտային ծրագրերին վերաբերող հարցեր: Արտաքին քաղաքականության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատգամավոր Գայանե Եղիազարյանը խոսել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտների ...

Կարդալ ավելին »

Լուկաշենկոն պարծեցել է լեզուների իր իմացությամբ և սպառնացել ընդմիշտ անջատել ինտերնետը Բելառուսում

Եթե ​​դա կրկնվի, մենք այն ընդհանրապես կանջատենք: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով 2020 թվականի օգոստոսին ինտերնետի անջատումները։ «Անկեղծ կլինեմ, որ դա գրեթե միշտ եղել է իմ թույլտվությամբ: Երբ երկու խնդիր ունես, սկսում ես կշռել։ Կշեռքի այս նժարին երկիրն էր։ Եթե ​​մենք այն ժամանակ երկիրը չպահեինք…»,- նշել է նա, հաղորդում է «Pul First»-ը։ Լուկաշենկոն նաև պարծեցել է ...

Կարդալ ավելին »

Կրթություն և աշխատանք. Երևանում անցկացվել է կարիերայի տոնավաճառ

Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։  ԵՊՀ-ից հայտնում են, որ տոնավաճառը նպատակ ունի աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը: Տոնավաճառի շրջանակում անցկացվել ...

Կարդալ ավելին »

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման ...

Կարդալ ավելին »

Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նոյեմբերի 24-ին Էջմիածնի Մայր տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Ինչպես տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագ կարժանանա քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ Նույն օրը երեկոյան ժամերգության ընթացքում Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն անցումային խաղերում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում:  ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականի մրցակիցը դարձավ Վրաստանը:  Անցումային խաղերը կկայանան 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին: Հաղթանակի դեպքում Հայաստանի ֆուտբոլային ազգային թիմը կբարձրանա B ենթախումբ, պարտության պարագայում թիմը կմնա նույն` C ենթախմբում: 

Կարդալ ավելին »

Հայաստանից Չինաստան ոգելից խմիչնքերի արտահանման համար սահմանվում են արտոնյալ պայմաններ

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրուրդը Չինաստանից վերադարձել է կարևոր ձեռքբերումներով։ Հրավիրած ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հաջողություններ են գրանցել տարբեր ուղղություններով՝ հայկական ապրանքների արտահանում Չինաստան՝ արտոնյալ պայմաններով, չինացի գործարարների այց Հայաստան, հուշագրի ստորագրում և այլն։  «Սկսեմ նոյեմբերի սկզբին Շանհայում կայացած Сhina International import expo 2024  (CIIE) խոշոր միջազգային ցուցահանդեսից, որին մասնակցում էր 158 երկիր, այդ ...

Կարդալ ավելին »

Ծովինարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են լուսավորության արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացանք Մարտունու  համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի լուսավորության արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 262 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։   Ծրագրով նախատեսված է լուսավորության արտաքին ցանցի կառուցում ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 22/11/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.05%-ով և կազմել 70.32 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.97%-ով և կազմել 74.41 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »