• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ. 22/11/24

Եվրոպական ֆոնդային բորսաների նոյեմբերի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 19146.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7213.32 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 8149.27 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 22/11/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 43870.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 5948.71 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 18972.42 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 129 դեպք. gրանցվել է 19 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 24 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 8-ական, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության, ...

Կարդալ ավելին »

Երևանի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում ս.թ. նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ: Այd մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին: Հորդորում ենք Հերացու փողոցով ...

Կարդալ ավելին »

Կառուցվում է ԵՄ չափանիշներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրը՝ Կոտայքի և Գեղարքունիքի համար

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը»,  որի շրջանակներում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայրը, աղբի փոխաբեռնման կայանները, ինչպես նաև  երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված  արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից ...

Կարդալ ավելին »

Վրաստանի նոր գումարման խորհրդարանը կսկսի աշխատանքը՝ չնայած նախագահի եւ պատգամավորների հայցերին. խոսնակ

Վրաստանի նոր գումարման խորհրդարանն աշխատանքը կսկսի նոյեմբերի 25-ին՝ չնայած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ պատգամավորների Սահմանադրական դատարան ներկայացրած հայցերին ընտրությունների վերաբերյալ, հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք կհավաքվենք եւ կճանաչենք մեր իրավունքներն ու լիազարությունները»,- ասել է  Պապուաշվիլին, հայտնել է «Новости Грузия» պորտալը։ Նա «հիմարություն» է անվանել այն հավաստիացումները, թե նախագահի կամ պատգամավորների հայցերը ՍԴ կարող են խանգարել նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչման ...

Կարդալ ավելին »

Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլարիԲիթքոինԲիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլարի

Բիթքոինի արժեքը նորացրել է պատմական  առավելագույնը՝ գերազանցելով 97 000 ԱՄՆ դոլարը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Binance հարթակի տվյալները:  Երևանի ժամանակով ժամը 08:56-ի տվյալներով՝  կրիպտոարժույթն աճել է 5,78%-ով՝ մինչև $97 476։ Երևանի ժամանակով ժամը 09:12-ին բիթքոինի արժեքն արագացրել է աճը և գտնվել $97 480-ի մակարդակում (+5,93%): Փորձագետներն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ բիթքոինն առաջիկա օրերին կարող է հեշտությամբ ...

Կարդալ ավելին »

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 20-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարվում է անպատժելիությունը» թեմայով համաժողովին: Համաժողովի նպատակն էր անդրադառնալ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, առկա իրավիճակին և պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափով ...

Կարդալ ավելին »

Վարչապետը խստորեն քննադատել է հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատությամբ անդրադարձավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին՝ կոչ անելով կանխել նման երևույթները։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները և ընդգծեց համայնքային, տեսչական մարմինների և ոստիկանության անելիքները խնդրի լուծման գործում։ Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ սեփական աչքերով ականատես է եղել նորակառույց ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, երբ անհատներն առանց թույլտվության քանդում են ճանապարհի ...

Կարդալ ավելին »

Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։ «Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս կողմից էլ սահմանափակում ունեցող մարդկանց պարագայում պետք ...

Կարդալ ավելին »