Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց դադարեցնել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Հովհաննես Եղիշեի Սարաֆյանին տրված տարկետումը: Այս որոշման համար հիմք է ընդունվել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի գրությունը, որից պարզ է դառնում, որ Հովհաննես Սաֆարյանը հեռացվել է համալսարանից: Նշենք, որ կառավարության որոշմամբ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Այսուհետ գյուղատնտեսական կենդանիների շուկաներում կիրականացվի կանոնակարգված և վերահսկելի առուվաճառք
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները: Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետությունում, մինչ այժմ, գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ, քանի որ բացակայում է համապատասխան կարգավորող իրավական ակտը։ Այս որոշման իրավական դրույթների կարգավորման շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների շուկաներում կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք։ Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև ...
Կարդալ ավելին »Շամիրամ համայնքը կգազիֆիկացվի, իսկ Օթևան բնակավայրի համար ճանապարհ կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման և նույն մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի 1,3 կմ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համ,ար: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի բյուջետային տարվա համար՝ Շամիրամ համայնքի գազաֆիկացման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 80.7 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 1,2 մլն դրամ, իսկ Կաքավաձորից դեպի ...
Կարդալ ավելին »Ովքե՞ր կարող են Duty free-ում խանութ ունենալ. փոխվում է տրամաբանությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց «Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը»: Մշակված նախագծով սահմանվում են նախաորակավորման այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող անձինք, ինչպես նաև սահմանվել է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝ մրցույթի տարրերով։ Մասնավորապես, առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի ...
Կարդալ ավելին »«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրի շնորհիվ հասարակական շենքերի էներգասպառումը նվազել է 40%-ով
«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրում ներգրավված հասարակական նշանակության շենքերում էներգիայի խնայողությունը կազմել է 40%: Այդ մասին փորձագիտական խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2022 թվականից իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) Ֆինանսավորմամբ 1,7 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ դրամաշնորհի տեսքով «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագիրը։ Հիմնադրամի կայքում տեղ գտած հրապարակման ...
Կարդալ ավելին »Արցախցիներին տրվող աջակցությունը 2025-ին աստիճանաբար կնվազեցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ներկայացնելով նախագիծը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց. «Հաշվի առնելով բռնի տեղահանումից ի վեր ԼՂ-ից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը՝ առաջարկում ենք 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ...
Կարդալ ավելին »6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց Հայաստանի տարածք խոզերի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառել և հաստատել ներմուծման ընթացակարգը: Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում ՀՀ տարածք ներմուծվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որի պահանջարկի գրեթե ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետական աջակցության ցուցաբերելու նպատակով 12 մլն դրամ հատկացնել: Այս որոշմամբ առաջարկվում է 2024-ի մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման համար հատկացնել 12 մլն դրամ և սահմանել «300 մեղվաընտանիք» ոչ ֆինանսական ցուցանիշ։ Այս ծրագիրը կնպաստի երկրում մեղվաբուծության խթանմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, որի համար ՀՀ կառավարությունը ...
Կարդալ ավելին »Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, զորակոչը կտեւրի 2024-ի նոյեմբերի 25-ից մինչև2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Զորակոչի ենթակա են այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ: Բացի ...
Կարդալ ավելին »Օպերայի և բալետի թատրոնին 191 մլն դրամ հատկացվեց
Կառավարությունն իր այսօրվա նոյեմբերի 21-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել ԿԳՄՍՆ-ի միջոցների միջեւ եւ 191,5 մլն դրամ հատկացնել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մոդելով ֆինանսավորվող թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ տարվա սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։ Հիմք ընդունելով «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ներկայացրած փաստացի եկամուտների հաշվարկը՝ 2023 թվականին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ