Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 860 մլն 300 հազար դրամի չափով, և Կառավարության ներքո հատկացված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել շուրջ 901 մլն դրամ։ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ դրանք ուղղվելու են տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական հսկողությանը և այլն։ «Հիմնանորոգվող և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW
Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում եւս 78 միավոր ATAGS քարշակող հրետանային համակարգեր գնելու շուրջ։ Այս մասին գրել է Indian Defence Research Wing (IDRW) պարբերականը։ «Դրանք հաջորդել են ATAGS-ների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Դրանք դրսեւորել են բացառիկ հնարավորություններ երկրի տարբեր լանդշաֆտներում։ Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստանում լայն փորձարկումներ է անցել, այդ թվում բարձրլեռնային տեղանքում եւ հարթ վայրում։ Փորձարկումները հաստատել ...
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա. այս մասին «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից ՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը: «Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»,– նշել են նախարարությունում։ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ...
Կարդալ ավելին »Մխիթար Հայրապետյանն այցելել է Picsart Academy, կարևորել որակյալ մասնագետների պատրաստումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 20-ին այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով և ծրագրավորման տարբեր լեզուների մասնագետների պատրաստմամբ։ Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բնույթին, տևողությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։ Նշվել է, որ վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով ...
Կարդալ ավելին »«Մանկան» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. 115 մլն դրամի ներդրում և 55 նոր աշխատատեղ
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Ն-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը և հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Աբովյան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 145 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորման ձեռքբերման և 20 մլն ...
Կարդալ ավելին »Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու BMW-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. գտել են մոխրացած մարմին
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, ...
Կարդալ ավելին »Եթե ավտոմեքենան գողացված է, սեփականատերը կազատվի գույքահարկից
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով սահմանվում է, որ ավտոմեքենայի սեփականատերն ազատվում է գույքահարկից, եթե ավտոմեքենան հափշտակված է: Ըստ այդմ, հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով գույքահարկը գանձել հանցանք կատարած անձից։ Այսօր գործող կարգավորումներով անգամ եթե ավտոմեքենան գողացված է ...
Կարդալ ավելին »Zeekr հիբրիդ՝ 2025-ին
Հայտնի է դարձել, թե երբ է Zeekr-ը թողարկելու առաջին հիբրիդային մեքենան։ Geely դուստր բրենդը պետք է կենտրոնանա բացառապես «մաքուր» էլեկտրական մեքենաների վրա, սակայն Zeekr-ը որոշեց չանտեսել հանրաճանաչ շուկայի հատվածը։ Ըստ Car News China-ի՝ առաջնեկ Zeekr հիբրիդը կհայտնվի ապրիլին Շանհայի ավտոսրահում և շուկա դուրս կգա 2025 թվականի երկրորդ կեսին: Տեղադրումը մշակվում է խոշոր մեքենաների համար, և առաջինը այն կստանա քրոսովերը, որը ...
Կարդալ ավելին »World Cheese Awards 2024-ում ոչխարի պանիրը ճանաչվել է լավագույնն աշխարհում
Ոչխարի Queijo de Ovelha Amanteigado փափուկ պանիրը ամենամյա մրցույթում ճանաչվել է աշխարհում 2024թ. լավագույն պանիրը։ Այս տարի World Cheese Awards-ում, որն ամենամեծն է 1988 թվականից, ներկայացվել են 4 786 պանիրներ 47 երկրներից։ Պորտուգալական Վիզե քաղաքում դրանք գնահատել են 240 փորձագետներ ամբողջ աշխարհից։ Պանիրը, որն արտադրվել է Սոալյեյրայի Quinta do Pomar փոքրիկ ընկերությունում (Պորտուգալիա, 10 աշխատկից), արժանացել է ամենաբարձր գնահատականին եզրափակիչ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում ստեղծել են ուղեղի քաղցկեղի բուժման նյութ
Ուրալի դաշնային եւ Ուրալի պետական բժշկական համալսարանների գիտական կոլեկտիվը սինթեզել է նյութ հակաուռուցքային էֆեկտով։ Այն կարող է դառնալ գլիոբլաստոմայի՝ կենտրոնական նյարդային համակարգի ագրեսիվ չարորակ ուռուցքի բուժման դեղամիջոցի հիմքը։ Այսօր գոյություն ունեն այդ հիվանդության բուժման դեղամիջոցներ, սակայն դրանք գերազանցապես թունավոր են եւ ուժեղ կողմնակի ազդեցություններ են ունենում։ Եթե կենդանիների եւ մարդկանց վրա կատարված փորձերը դրական արդյունք ցույց տան, Ռուսաստանում կարող է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ