ՀՀ կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: «2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,-ասված է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ օրում բացահայտվել է 153 հանցանք. գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 16, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ...
Կարդալ ավելին »Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և այլ պաշտոնյաներ կմեկնեն Լոս Անջելես
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ հանդիպման նպատակն է երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը։ ԱՄՆ Լոս Անջելես քաղաք պատվիրակությունը մեկնելու է հետևյալ կազմով՝ Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ, Լուսինե Դայան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, Պետրոս Պետոյան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Դավիթ Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով
Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը։ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեն», – նշված է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը չի հստակեցրել, թե խոսքը Բաքվի որ արտահայտությունների մասին է, սակայն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ...
Կարդալ ավելին »Շենքերի վրա նոր անցքեր չեն անելու, հներն են բացում. փոխքաղաքապետ
Անցած տարի մենք ասացինք, որ Հանրապետության հրապարակում լուսավորության համար անցքերը էականորեն ավելի քիչ քանակով են բացվելու, քան նախանցած տարի և դա լինելու է նրա հաշվին, որ պատրաստվելու են մետաղյա կարկասներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Կոնստրուկցիաներ են լինելու համապատասխան, որոնց վրա արդեն առանձին էլ ավելի շատ անցքեր չեն բացվելու, շատ սարքավորումներ ...
Կարդալ ավելին »Թմրանյութի հայտնաբերման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ
Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով գյուղի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է մարիխուանա: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հողամաս: 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 13, 2 գրամ քաշով 2 փաթեթ: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝ անձնական ...
Կարդալ ավելին »Ավանում հեռացվում են քաղաքի տեսքը աղավաղող գովազդային վահանակները
Տասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքն աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են: Ավան վարչական շրջանում այդպիսի 56 վահանակ ամբողջությամբ ապամոնտաժվել է: Արտաքին գովազդի թույլտվություն ստանում են միայն այն տնտեսվարողները, որոնք հետևում են նոր չափորոշիչներին: 2024թ. վարչական շրջանում 169 արտաքին գովազդ հեռացվել է, թույլտվություն է տամադրվել 58-ին:
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը (վիդեո)
Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է տեղադրվել: «Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է Աննա Հակոբյանը։
Կարդալ ավելին »Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի մոտ 550 մլն դրամ
Ամանորյա միջոցառումների կազմակերպման աշխատանքները բաժանել ենք 5 լոտի. առաջին լոտով հայտ չի ներկայացվել, իսկ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ լոտերի մասով հայտ է ներկայացրել «Ֆակտորի փրոդաքշըն» ընկերությունը, որը ճանաչվեց հաղթող, իսկ 5-րդ լոտի մասով հաղթող ճանաչվեց «Սինեմարտ» ընկերությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա նշեց, որ իրենք սահմանել են սահմանաչափեր. Ըստ այդմ, ...
Կարդալ ավելին »Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է. մանրամասնում են որդին ու փաստաբանը
Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել թանգարանից 7 ստեղծագործությունների անհետացման առնչությամբ։ Նախ Քոչարը պատմեց, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը, թանգարանի ստեղծմանը կողմ են եղել երկու եղբայրներն էլ սակայն զբաղվել թանգարանի գործերով չեն կարողացել, քանի որ այլ ոլորտում են աշխատել, մոր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ