Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի մայիսի 1-ից գործում է փաթեթավորված խմելու ջրի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտադիր պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Սուրմալուի» մոտ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին
«Սուրմալուի» մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին՝ ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ եթե մինչև նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի, կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ: ««Սուրմալու»-ի մոտ ...
Կարդալ ավելին »Վերջին 5 տարիներին Հայաստանը երեխաների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել. ՄԱԿ
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում աշխատանքներ են տարվել երեխաների պաշտպանությունը խթանելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-ում նոյեմբերի 11-ին «Խնդիրներ, որոնք կներկայացվեն ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում՝ երեխաների իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության չորրորդ ազգային զեկույցում» թեմայի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նրա խոսքով, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանին հաջողվել է ներդաշնակեցնել գործող և ընդունել ...
Կարդալ ավելին »Թրամփը որոշել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ կազմակերպել երդմնակալությունից անմիջապես հետո
Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանին եւ Ուկրաինային «նստեցնել» բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը, ասել է նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփը հնարավորություն է ստացել քննարկելու խաղաղության համաձայնագիրը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ եւ պատրաստվում է որքան հնարավոր է շուտ վերջ դնել ռազմական հակամարտությանը նրանց միջեւ։ Թրամփի երդմնակալությունը կայանալու է ...
Կարդալ ավելին »Շենգավիթում 68–ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվինի բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10–ին 68–ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10–ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին: Դեպքի առթիվ ՀՀ ...
Կարդալ ավելին »Առաջարկվում է նվազեցնել ՏՏ ոլորտի հարկն ու տալ արտոնություններ
Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն ու կօգտվեն հարկային որոշ արտոնություններից. աջակցության տրամադրումն առաջարկվում է ամրագրել օրենքով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում ...
Կարդալ ավելին »Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից է
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացքի մեջ է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեկնարկային երեք տուրից հետո 3 հնարավորից 3 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանն, ով 10 առաջատարների շարքում է: 2,5 միավոր է վաստակել Արամ Հակոբյանը, 2-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին մասնակցում է ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հյուրընկալել է «Հայաստան-Իրան» աշխատաժողովի մասնակիցներին
Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի նախաձեռնող՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետները այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: «Մեր հյուրերը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան ԶՊՄԿ արդյունաբերական ամբողջ ցիկլին, շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին: Հյուրերն ականատես եղան հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային ...
Կարդալ ավելին »Եվս 26,5 միլիարդ դոլար․ Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 26.5 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նրա Tesla ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 15%-ով: Այս մասին են վկայում Bloomberg-ի հրապարակած Billionaires Index-ի տվյալները: Նշվում է, որ Մասկի ընդհանուր կարողությունը հասել է 290 միլիարդ դոլարի: Այս արդյունքով SpaceX-ի հիմնադիրը շարունակում է զբաղեցնել վարկանիշի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում է ամերիկյան առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ ...
Կարդալ ավելին »Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 11․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 232,372.1 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 11․3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 29.5%-ով և կազմել 7,837.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 29․5%-ով՝ կազմելով 13,038.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 41․4%-ով և կազմել 3,309.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ