Վրաստանի մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Թինաթին Ռուխաձեն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, շրջայց կատարեց շինարարության ավարտական փուլում գտնվող շենքում։ Այդ մասին տեղեկացնում է «Վրաստան» հայկական պարբերականը։ Նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ միասին շրջեց շենքում, ծանոթացավ թատրոնի կարիքներին և նախարարության անունից գործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հիշեցնենք, որ թբիլիսյան հայկական թատրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երեւանի նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ (վիդեո)
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա: Քաղաքապետարանից հայտնում են, որ հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից: Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ: Սոսիներ, կաղնիներ, ալբիցիաներ և այլ արժեքավոր ծառատեսակներ են ավելանալում՝ լուծում տալով մայրաքաղաքի ...
Կարդալ ավելին »Գազայում 2023թ. հոկտեմբերից զոհվել է ավելի քան 320 հումանիտար աշխատող. ՄԱԿ
Հոււմանիտար կազմակերպությունների առնվազն 322 աշխատակից զոհվել է Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։ Զեկույցում ընդգծվել է, որ Գազա բավականաչափ քանակությամբ հումանիտար բեռների առաքման նպաստավոր պայմաններ նախկինի պես չկան։ Ինչպես նշվել է, ձմռան մոտենալու հետ կապված՝ անկլավ հումանիտար օգնության առաքումը, մասնավորապես պարենի, հագուստի, վառելիքի, ինչպես նաեւ ...
Կարդալ ավելին »Հայաստան է եկել Թուրքիայի 9810 քաղաքացի, որից 190-ը չի վերադարձել
2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 9 810 քաղաքացի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում նրանցից միայն 9 620-ն է լքել Հայաստանը, գրում է «Փաստինֆոն»: Դիտարկվող ամանակահատվածում Հայաստան է այցելել նաեւ Հնդկաստանի 37 642 քաղաքացի, լքել` 42 502-ը: Հատկանշական է որ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ քաղաքացիներ, ավելի քան 1 ...
Կարդալ ավելին »Տնտեսական աճը պետք է հետ շրջի արտագաղթի անիվը. ֆինանսների նախարար
Հայաստանում տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են մնալ բարձր։ Այս մասին Ազգային ժողովում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2024թ. առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Ընդ որում, հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճը կազմել է 9,6 տոկոս։ Այս պայմաններում, ինչպես նշել է նախարարը, տնտեսական աճը 2024թ. կանխատեսվում ...
Կարդալ ավելին »Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կարդալ ավելին »Kaspersky. տրոյական վիրուս է տարածվում Telegram-ի ֆինանսական ալիքներով
«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որն ուղղված է ֆինանսների և թրեյդինգի ոլորտի օգտատերերին և ընկերություններին: Չարագործները Telegram-ի թեմատիկ ալիքների միջոցով տարածում են տրոյացի, որը թույլ է տալիս հեռավար հասանելիություն ստանալ սարքին լրտեսության նպատակով և գողանալ տվյալները։ Գրոհներ են գրանցվել ավելի քան 20 երկրներում։ Ընկերությունը հայտնում է, որ չարագործները Telegram-ի գրառումներին կցում ...
Կարդալ ավելին »Փրկարար ծառայության տնօրենն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր։ Տնօրենին ուղեկցում էր տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից: Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկիին և համատնօրեն Պավել Գյոզալյանին, քննարկել 2025 թ. աշխատանքային պլանները՝ հատուկ անդրադառնալով Կենտրոնի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստմանը: Տնօրենը բարձր է գնահատել Կենտրոնի դերը փրկարարների վերապատրաստման, մասնագիտական կարողությունների ...
Կարդալ ավելին »Թրամփը կոնգրեսական Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը. WSJ
ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը իր վարչակազմում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ինչպես նշվել է, սա կարեւոր պաշտոններից մեկն է, այն զբաղեցնող պաշտոնյան համակարգում է բոլոր գերատեսչությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար, զեկուցում ...
Կարդալ ավելին »Սննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ