ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 775.6 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 12%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 22․6%-ով և կազմել 114,314.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 3․7%-ով և կազմել է 1,663,047.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 23%-ով՝ կազմելով 21,354.5 տոննա։ Կրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իսրայելում Կնեսեթը թույլ է տալիս վտարել ահաբեկիչների ընտանիքների անդամներին
Կնեսետը հաստատել է այն օրենքը, որը թույլ է տալիս վտարել պաղեստինցի ահաբեկիչների ազգականներին, եթե նրանք նախապես իմացել են պատրաստվող ահաբեկչության մասին, բայց ջանքեր չեն գործադրել այն կանխելու համար կամ էլ համամիտ են եղել ահաբեկչական գործողության անցկացմանը։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը։ Նրա տվյալներով՝ համապատասխան օրինագիծը ընդունվել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ նոյեմբերի 7-ի գիշերը։ Փաստաթղթին աջակցել է 61 պատգամավոր, 41-ը ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունն ավելացել է 1․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 194,355.0 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 24․1%-ով և կազմել 102,015.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 21․9%-ով և կազմել 1,558.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 4․5%-ով և կազմել 4,123.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 3․6%-ով՝ ...
Կարդալ ավելին »Պանրի արտադրության ծավալն աճել է 10․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,138.8 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 10․6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 30․9%-ով և կազմել 2,652.5 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 10․3%-ով՝ կազմելով 7,275.3 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 18․9%-ով և կազմել 1,896.4 տոննա։ Մածունի արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »Փարիզ-2024-ի աթլետիկայի զանգը կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում
Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի զանգը, որով մարզիկներն ազդարարում էին իրենց հաղթանակի մասին, կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում: Այդ մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Նշվում է, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի ընթացքում Փարիզի «Stade de France» մարզադաշտում տեղադրված զանգը նոյեմբերի 7-ից կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում: 5 տարի տևած վերանորոգումից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին: Փարիզի ...
Կարդալ ավելին »W25 և W25 Flip․ նոր ծալվող սմարթֆոններ՝ Samsung-ից
Samsung-ը Չինաստանում ներկայացրել է իր նոր սմարթֆոնները՝ W25 Flip-ը և W25-ը, որոնք Galaxy Z Flip 6-ի և Galaxy Z Fold Special Edition-ի հատուկ տարբերակներն են՝ նախատեսված չինական շուկայի համար: Երկուսն էլ թողարկվում են փայլատ սև կերամիկական պատյանով, Heart to the World պատկերանշանով և ալյումինե ոսկեգույն և ամուր շրջանակով: Սարքերը կառուցված են Snapdragon 8 Gen 3 Galaxy պրոցեսորի հիման վրա և աշխատում են ...
Կարդալ ավելին »ԱՊՀ-ն սկսում է մինչև 2030-ը ռազմական գործակցության հայեցակարգի մշակումը
ԱՊՀ երկրներն սկսել են մշակել մինչև 2030 թվականը ռազմական ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը՝ աշխարհում իրադրության սրման պատճառով։ Այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում կայացած նիստին։ «Մենք ապրում ենք ամբողջ աշխարհակարգի փոխակերպման դժվարին ժամանակներ: Ծագել են նոր և վերսկսվել նախկին զինված հակամարտությունները, ծայրաստիճան սրվել են դաշինքային և պետությունների միջև դիմակայությունները: Այդ ...
Կարդալ ավելին »Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Մոնղոլիա
ՀՀ կառավարությունն ընդունել է Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս հմաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019թ.հունիսի 2-ին: Մոնղոլական կողմից առաջարկ է ստացվել լրացումներ կատարել վերոհիշյալ համաձայնագրի մեջ՝ մուտքի արտոնագրի պահանջից ազատելով նաև սովորական անձնագիր ունեցող անձանց: Այս կապակցությամբ հարկ է ...
Կարդալ ավելին »Bild․ Բունդեսթագի արտահերթ ընտրությունը կարող է տեղի ունենալ 2025-ի մարտին
Բունդեսթագի արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025թ. մարտի 9-ին։ Այդ մասին տեղեկացրել է Bild թերթը՝ հղում կատարելով դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին։ Ավելի վաղ Շոլցը հայտնել էր, որ 2025թ. սկզբին Բունդեսթագում կբարձրացնի կառավարության հանդեպ անվստահության հարցը, իսկ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչեւ 2025թ. մարտի վերջ։ Չորեքշաբթի Der Spiegel ամսագիը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, ...
Կարդալ ավելին »Ովքե՞ր և ինչպես կարող են անմաքս առևտրային գործունեություն ծավալել մաքսային գոտիներում
Կառավարությունը հաստատել է մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումներով մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ Առևտրային գործունեության թույլտվությունը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ