• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կանադան 10 տարով չեղարկում է մուտքի վիզաների տրամադրումը. CTV

Կանադայի իշխանությունները 10 տարով մուտքի վիզաներ չեն տա։ Այս մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին միգրացիոն ծառայությունում։ Մինչ այդ խնդրողներին ավտոմատ կերպով մուտքի վիզա տրամադրվում էր 10 տարով։ Հիմա ծառայության աշխատակիցներն իրենք են որոշում, թե ինչ ժամկետով տան մուտքի վիզան։ Գործոններ են հանդիսանում ուղեւորության նպատակը, առողջական վիճակը եւ դրամական միջոցների առկայությունը հայտատուի հաշիվներում։ Հոկտեմբերի վերջին վարչապետ Ջասթին Թրյուդոն ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին հաստատվել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և  ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գիտաժողովի ընթացքում քննարկվել է «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։ Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի տարեկան Գլխավոր համաժողովով, ընթացքում հաստատվել ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը

Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ։ Պատգամավորը հարցեց, թե պետությունը ...

Կարդալ ավելին »

Սթեյբլքոինները կարող են պաշտպանել դոլարի համաշխարհային կարգավիճակը

2015-2019 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, America Enteprise ինստիտուտի հրավիրյալ դասախոս եւ Paradigm Policy կազմակերպության խորհրդի անդամ Փոլ Ռայանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Ներկայացնում է banks-ը։ Փոլ Ռայան Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ Չինաստանը զբաղեցրել է Միացյալ Նահանգների տեղը համաշխարհային տնտեսության գագաթին, եւ յուանն է, այլ ոչ թե դոլարը համաշխարհային պահուստային արժույթը: Այս սցենարը կործանարար կլինի ԱՄՆ քաղաքացիների, բիզնեսների եւ ...

Կարդալ ավելին »

2025-ին պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով. ֆինանսների նախարար

2025թ. պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում,  2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Դա, ըստ նախարարի, վկայում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում դուրս գալ կոմֆորտի գոտուց։ «Այդպիսով, արդյունավետության բարձրացման հայտը, առաջի հերթին, մենք ուղարկում ենք ինքներս մեզ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշի» առաջին մարտկոցը. The New Indian Express

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։ Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ( Defense Research and Development Organization) մշակած և Bharat Electronics Limited (BEL) ընկերության արտադրած «Աքաշ»-ը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել  կործանիչներ, հրթիռներ (թևավոր, «երկիր-օդ» դասի), անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։ «Աքաշ» ԶՀՀ-ի ...

Կարդալ ավելին »

Թվային արժույթների փոխարժեքն աճել է. 12/11/24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 9.31%-ով և կազմել 34,317,276.02 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 9.31%-ով և կազմել 88,592.72 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 6.06%-ով և կազմել 3,327.88 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.037563772 (-2.98%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 7.53%-ով և կազմել 456.95 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր․ 12/11/24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 410.00 դրամ (-3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 415.00 դրամ (-5.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.94 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.00 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը հասել է 81 800 դոլարի

Առաջին կրիպտոարժույթի գնանշումները հասել են 81,800 դոլարի պատմական առավելագույնին: Կապիտալիզացիայի առումով լավագույն 10 կրիպտոարժույթների մոտ նկատվում է խառը դինամիկա։ Dogecoin-ը (+23․7%) աչքի է ընկնում նկատելի ամենօրյա աճով, մինչդեռ Ethereum-ը և XRP-ն նվազել են համապատասխանաբար 1․2% և 1․6%-ով: Թվային ակտիվների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան կազմում է 2.88 տրիլիոն դոլար: Բիթքոյնի գերակայության ինդեքսը՝ 55.7% է: Ըստ Coinglass-ի՝ օրվա ընթացքում լուծարված դիրքերի ընդհանուր ծավալը կազմել է 648 մլն դոլար։ ...

Կարդալ ավելին »

Ռոբոտ-շունը հսկում է Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։ NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։

Կարդալ ավելին »