• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Մարդանման ռոբոտներ՝ Mercedes-Benz-ի գործարաններում

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն: Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ ...

Կարդալ ավելին »

Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

Լիբիայի Ազգային միասնության կառավարության ներքին գործերի նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես փակել Թունիսի հետ սահմանին գտնվող Ռաս Ջադիր սահմանային անցակետի աշխատանքն այնտեղ տեղի ունեցած բախումներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 18-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ռաս Ջադիր անցակետում, որը գտնվում է Լիբիայի և Թունիսի միջև կարևոր առևտրային ճանապարհի վրա (Տրիպոլիից ...

Կարդալ ավելին »

IQAir. աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքը Նյու Դելին է

Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի Բեգուսարայ ագլոմերացիան։ Այդ մասին ասվում է 2023 թվականին աշխարհում օդի որակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է Շվեյցարիայի IQAir կազմակերպությունը։ «Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ-ից 2023 թվականին վատացել է մինչև 92,7 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում», – ուսումնասիրությունից ...

Կարդալ ավելին »

Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետեւյալ 11 բանկերի քարտապանները. • «Ակբա բանկ» ԲԲԸ• «ԱյԴի բանկ» ՓԲԸ• «Արարատբանկ» ԲԲԸ• «Արդշինբանկ» ՓԲԸ• «Արցախ բանկ» ՓԲ • «Էվոկաբանկ» ՓԲԸ• «Ինեկոբանկ» ՓԲԸ• «Կոնվերս բանկ» ՓԲԸ• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ• «Յունիբանկ» ԲԲԸ Նախարարությունից հայտնում են, որ եթե նշված բանկերից որեւէ մեկի քարտապան չեք եւ ...

Կարդալ ավելին »

Նկարիչների միությունը կներկայացնի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ժառանգությունը

Հայաստանի նկարիչների միությունը, արժևորելով բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի թողած մշակութային ժառանգությունը, մարտի 22-ին ցուցահանդեսով կներկայացնի նրա բազմաբնույթ աշխատանքները: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում. նկարիչ, գրող, հանրագիտակ, հմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն: Արշալույս Չիֆլիկյանը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության ...

Կարդալ ավելին »

Բանկերն ինքնուրույն են որոշում՝ որ վճարային համակարգի հետ համագործակցել․ ԿԲ

ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին: «Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում: Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ողբերգական ավտովթարների պատճառով մեկ օրում մահացել է 7 մարդ

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարտի 19-ին ժամը 12:30-ի միջակայքում, բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Փրկարար ծառայությունը: «Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր մեկնած փրկարարները վթարի մասնակից «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի: Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի

Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։ Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։ «Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ ...

Կարդալ ավելին »

Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են

Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կարդալ ավելին »

ԿԲ․ դոլարը, եվրոն և ոսկու գինը նվազել են

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 19-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 401.27 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.34 դրամ:Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.96 դրամով և կազմել 435.14 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 3.85 դրամով և կազմել 451.32 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 3.13 դրամով և կազմել 508.85 դրամ:Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.17 ...

Կարդալ ավելին »