Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին մարտի 20-ին ժամը 12։20 դրությամբ տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, նշելով, որ ճանապարհը երկկողմանի փակ է։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայտնի են բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամկետները
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-29-ին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Ընդգծվում է, որ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30 000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ քաղաքների քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում: Ինչպես տեղեկանում ենք Գյոթե կենտրոնի տարածած հաղորդագրությունից, նպատակն է ամրապնդել այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը՝ 2022 թվականին ստեղծված EU4Culture-ի աջակցությամբ: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով ...
Կարդալ ավելին »«Զվարթնոց» արգելոց-թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, գիտական աշխատությունները, նամակները, ճամփորդական նոթերը, ինչպես նաև 1927 թ. Թորամանյանի ջանքերով ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա․չորս անձ կալանավորվել է
Հայաստանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունները, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արմավիրի մարզի բնակիչներ, 43 և 42-ամյա եղբայրների կողմից Արմավիրի մարզում և Երևան քաղաքում «Տելեգրամ» հավելվածի միջոցով «Մեթամֆետամին» ...
Կարդալ ավելին »Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում սպորտի զարգացմանը
ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում և ոչ միայն, սպորտի զարգացմանը։ Բռնցքամարտը ևս բացառություն չէ, և մարզաձևով զբաղվող սաները ԶՊՄԿ-ի հովանավորությամբ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի` հանրապետությունում և արտերկրում: Օրերս, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նվերներով այցելեց ընկերության մարզահամալիրի բռնցքամարտի սաներին: «Կարևորում ենք ներդրումն ապագա սերնդի մեջ, և իհարկե խրախուսում ձեռքբերումները: Որպես տարածաշրջանի խոշոր ընկերություն` նպաստում առողջ սերնդի դաստիարակությանը` ...
Կարդալ ավելին »Հայաստանում մի շարք շրջաններում բուք է
Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք ճանապարհներ փակ են։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել
2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...
Կարդալ ավելին »Գլոբալ փոստային տրաֆիկում սպամը նվազել է․ Kaspersky
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ն սպամ էր, ինչը 3,07 տ. կ.-ով ավելի է, քան 2021-ին: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, Ռուսաստանից սպամի մասնաբաժինը 2023-ին կրկին աճել է և կազմել 31,45%։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը (11,30%), որի մասնաբաժինը նույնպես աննշան ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ