Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։ Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում անցկացնելու նպատակով՝ բեռնատարներն ուղեկցվել են Հարավային տերմինալ ՓԲԸ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս եւ ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս կգործեն սահմանափակումներ։ «Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի եւ ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես եւ նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ...
Կարդալ ավելին »Վարդենիսի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով 3 բնակիչ առողջապահական աջակցություն է ստացել «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպությունից։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի ընտրությամբ ու «Կամրջակ» կազմակերպության միջոցներով մայրաքաղաքի բարձրակարգ բժշկական կենտրոններում անվճար վիրահատվել և ստացիոնար բուժում են ստացել Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Ծովակ բնակավայրերի մեկական բնակիչներ։ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության, որի արժեքը կազմել է 2 մլն ...
Կարդալ ավելին »ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին
Եվրամիությունը պատրաստել է օրենքի նախագիծ, ըստ որի Ուկրաինան կկարողանա սկսել ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից շահույթ ստանալ արդեն հուլիսին: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։Օրինագծով նախատեսված է հարկ սահմանել ռուսական միջոցներից ստացված շահույթի նկատմամբ «նպատակ ունենալով տարեկան մոտավորապես 3 միլիարդ եվրո օգտագործել Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու և նրա պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար»:Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը ...
Կարդալ ավելին »Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քննությամբ պարզվում են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել՝ 31-ամյա տղամարդ ու 28-ամյա մի կին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ...
Կարդալ ավելին »ԱԺ Մրցութային խորհուրդը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մրցութային խորհուրդը, հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.4-րդ հոդվածի պահանջները՝ հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ: Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, հայերենին տիրապետում, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում ...
Կարդալ ավելին »«Արտակարգ իրավիճակների օդանավակայանի» տարածքը կփոխանցվի ՊՆ-ին
Լոռու մարզի «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկից։ Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։ «Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում, այն երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել, գործունեություն չի ծավալում։ Ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, օդանավակայանի շենքերի մեծ մասն ամբողջությամբ քանդված են։ Նախագծի ընդունման համար հիմք ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին:Այդ մասին Երևանում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:Ստոլտենբերգը բարձր գնահատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը, որը հստակ արտահայտվում է խաղաղության օգտին և միանշանակ հանձնառու է ժողովրդավարական արժեքներին:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: «Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ
Մարտի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի և Գավառ համայնքներում սկսվել են ձյան առատ տեղումները։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտն արդեն հասնում է 15-20 սանտիմետրի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մաքրման և մշակման աշխատանքները սկսվել են առավոտվա ժամերից, որոնք ընթացքի մեջ են։ Վարդենիս համայնքում դեռևս ձյուն չի տեղացել։ Մարտի 19-ի ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի ...
Կարդալ ավելին »«Ֆլայ Արնա»-ի լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվել է
Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ավիաընկերության լիցենզիան այս պահի դրությամբ կասեցված է, եթե ընկերությունը 6 ամսվա ընթացքում օդանավ չներգրավի, լիցենզիայի գործողությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին: «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ