Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. մայիսի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։ Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին: Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ձյուն, մառախուղ, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ եղանակը ՀՀ-ում
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, բուք և ցածր տեսանելիություն, Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար ...
Կարդալ ավելին »Հայտարարագիր ներկայացնելիս նախօրոք կատարեք անձի նույնականացում․ ՊԵԿ
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախեւառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց եւ ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝ 1. Նույնականացման ...
Կարդալ ավելին »«…և նորից Գարուն». վարչապետը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել ներկայացմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը: Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Բեմադրության հեղինակն է Նարինե Գրիգորյանը:
Կարդալ ավելին »Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մարտի 19-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում է նաև ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ի նկատմամբ գոհունակության ցուցանիշն աճել է 11%-ով
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը: Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։ 2023 թվականի ապրիլի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 18-03-24
Ասիական ֆոնդային բորսաների մարտի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.67%-ով և կազմել 39740.44 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.92%-ով և կազմել 2721.99 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 3084.93 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 16737.12 կետ:
Կարդալ ավելին »Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 18-03-24
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 18-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով և կազմել 401.96 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 438.10 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով և կազմել 511.98 դրամ:Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են
Մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ