Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տարածած գրառումից: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- նշված է գրառման մեջ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով` այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում:«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ
Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։ Հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում քվեարկության մասնակիցների 1 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ...
Կարդալ ավելին »Երևանի տնկարանային տնտեսությունը կհամալրվի 40 հազար վայրագ և պատվաստված փոքր տնկիներով
Երևան քաղաքի տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում տնկարանի ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով: Տարածքում մայիսի սկիզբին պլանավորվում է տնկել մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված փոքր տնկիներ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն՝ ընդգծելով, որ Ռուսաստանից 3D ցանկապատի ներկրման հետ կապված ...
Կարդալ ավելին »Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 18-ի դրությամբ 165 է
Հայաստանում 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 165 է: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 165 դեպքից 108-ը երեխա է, 57-ը՝ մեծահասակ: 18 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր ...
Կարդալ ավելին »Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշվեց, որ այս պահին շտկվում են թերությունները: Մշակութային օջախում, հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ, կթարմացվի գույքն ու կարդիականացվեն լուսային ու ձայնային համակարգերը:
Կարդալ ավելին »ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթն է պատրաստում, իսկ ՌԴ տնտեսությունն ․․․աճում է
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է նա: Միաժամանակ, Bloomberg-ը տեղեկացնում է, որ ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ ...
Կարդալ ավելին »Ապրիլի 3-ին OZON-ը Երևանում կանցկացնի իր առաջին բիզնես ֆորումը
Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երեւան»: Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաեւ կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝ Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես եւ ի՞նչ վաճառել, Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն, Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում եւ ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ, Ինչպե՞ս ...
Կարդալ ավելին »Porsche-ն ընդլայնում է էլքարերի շարքը․Taycan Turbo GT
Porsche-ն ընդլայնում է իր ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանի շարքը՝ ներառելով Taycan Turbo GT եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելները: Վերջինս կառուցված է վազքուղու համար եւ համալրված չէ հետեւի նստատեղերով՝ հօգուտ էլ ավելի լավ հզորություն-զանգված հարաբերակցության: Պիկային հզորությունը երկու մոդելի դեպքում էլ կարող է կազմել ավելի քան 1100 ձիաուժ: Համակցված տարբեր թեթեւ կառուցվածքների եւ աերոդինամիկ միջոցների հետ՝ այս լիովին էլեկտրական ...
Կարդալ ավելին »WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը մարտի 23-ին ժամը 20:30-ին կմեկնարկի «Երկրի ժամ 2024»-ը՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժման 18-րդ միջոցառումը: Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, այս տարի «Երկրի ժամը» կընդարձակի իր՝ մեկ ժամով լույսերն անջատելու ավանդույթը՝ դառնալով շարժում, որը կտևի ավելի քան մեկ ժամ և հրատապ քայլեր կձեռնարկի Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։ Միջոցառման շնորհիվ 2023 թվականին մոլորակին գումարային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ