Բյուրականի աստղադիտարանն իր շուրջ էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչ արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես գիտության և մշակութային գործիչներին։ Համաձայն օրակարգի՝ միջոցառման մեկնարկը տրվել է հանդիպում-քննարկումով, որի ընթացքում ելույթներով հանդեսեն եկել ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, ԱՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Մասնավորապես քննարկվել է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։ Եվ այսպես, մարտի 6-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պատվիրե՛ք IDBank-ի Travel պլատինում դասի քարտը, Visa Gold և Mastercard Gold քարտերից ցանկացածը ...
Կարդալ ավելին »ԱԱԾ մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը կփոխվի
Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը: Չզեկուցվող այս հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղը տեղի ունենալիք նիստի օրակարգում։ ԱԱԾ մարմինների աշխատողի օրը, ինչպես հայտնի է, նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին։ Նախագծով առաջարկվում է այն նշել ամեն տարի հունվարի 8-ին: «2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են ...
Կարդալ ավելին »Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․ «Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հանցանքներին՝ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը։ Իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հստակ արձանագրում է, որ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով կազմալուծվել են ...
Կարդալ ավելին »«Ռոստեկելոմ Հայաստան»-ը գործարկեց «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը
«Ռոստեկելոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները: Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն: Wink-ը Հայաստանում ...
Կարդալ ավելին »Առաջիկայում Հայաստան կայցելի Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ ...
Կարդալ ավելին »Ահազանգ․քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ ՆԳՆ ՓԾ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 08։44-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ...
Կարդալ ավելին »Պարեկները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ
ԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ...
Կարդալ ավելին »Այսօր Միջինք է. հայ տանտիկինները բաղարջ են թխում ու մեջը մետաղադրամ դնում
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Qahana.am-ը փոխանցում է, որ, ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` ...
Կարդալ ավելին »Նոյեմբերյանի «Արմաթ»-ցիները անօդաչու թռչող սարք են պատրաստել
Նոյեմբերյանի տարածաշրջանի «Արմաթ» լաբորատորիաներում առաջին անօդաչու թռչող սարքն է պատրաստվել: Այն նախատեսված է տարածաշրջանի «Արմաթ» լաբորատորիայի սաներին անօդաչու թռչող սարքերի հավաքումը և կառավարումը ուսուցանելու համար: «2023 թվականին «Նաիրի Ինշուրանս» կազմակերպության և իմ անձնական ներդրման շնորհիվ Բերդավանի Արմաթ լաբորատորիան վերազինվեց անօդաչու թռչող սարքերի դետալներով, ինչի շնորհիվ ունեցանք առաջին անօդաչու թռչող սարքի ծնունդը: Հուսով ենք՝ տարածաշրջանում այս աշխատանքները և ներդրումները շարունակական կլինեն, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ