Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ավազակության եւ ապօրինի կերպով զենք պահելու, կրելու մեղադրանքով հետախուզվում են 1986 թվականին ծնված Կարեն Մկրտչյանն ու 1982 թ. ծնված Հայկ Առաքելյանը: «Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մարտի 7-ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը: Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին: Ավելի վաղ ռինգ էին դուրս ...
Կարդալ ավելին »«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցելեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 երկրի ավելի քան 200000 պաշտոնյայի ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական ոլորտում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1999 թվականից են մասնակցում ՀՏՏՀ (ITEC) ծրագրին. այս ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով ծրագրից օգտվել են շուրջ 400 հայ մասնակիցներ: Ողջունելով ...
Կարդալ ավելին »Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ծանոթացել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի շինարարական հրապարակներում՝ ծանոթանալով ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները շինտեղամասերում ներկայացրել են աշխատանքների ընթացիկ վիճակը։ Առաջին կանգառը Ծիածան բնակավայրում էր։ Այստեղ նորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի 7.3կմ հատվածը։ Կապալառուի կողմից կատարվում են հողային ...
Կարդալ ավելին »Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Կառավարության շենքի՝ Մելիք Ադամյան փողոցի մուտքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել՝ իր վրա շշով բենզին լցնելով։ Ոստիկաններին հաջողվել է ժամանակին կանխել գործողությունը։
Կարդալ ավելին »Մյասնիկյան պողոտայի՝ Նոր Նորքից Կենտրոն ուղղությունը փակ է լինելու
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր Նորք վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:
Կարդալ ավելին »ՀՀ սահմանների մեծ մասը փակ է, և դա օբյեկտիվ մեծ խոչընդոտ է․ էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային։ «Դա այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին այլ մեկով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկերներ և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ։ Տնտեսության դիվերսիֆիկացումը գործընթաց է, երբ Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի ...
Կարդալ ավելին »Հնդկաստանի զինված ուժերը կիրականացնեն լայնածավալ ինտեգրված զորավարժություններ
Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին կիրականացնեն բանակի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային Բհարաթ Շակտի ուժերիի լայնածավալ ինտեգրված զորավարժություն։ Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Զորավարժությունները հաջողություն կցուցաբերեն հնդկական նախագծման և արտադրության զինատեսակներով զինված ուժերի ինքնաբավության հասնելու կառավարության ծրագրի իրականացման գործում»,- ասել են հրատարակության զրուցակիցները։ Պաշտպանության նախարարությունը ստորագրել է զենքի մատակարարման 153 պայմանագրերից 150-ը: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ