Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության` 2023 թվականի աշխատանքները: Դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ի թիվս այլնի, ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության վիճակը, կոռուպցիոն գործերի քննության ընթացքն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը: Երևան քաղաքի դատախազը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ուղեվարձի թանկացումը կարող է էական ազդել գնաճի վրա. ԿԲ
Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կարող է էական ազդեցություն ունենալ գնաճի վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 12-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ դա տեղի կունենա, եթե սակագինը բարձրանա՝ 100-ից հասնելով 300-ի։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի արձագանք չի լինի, քանի որ խոսքը մեկանգամյա թանկացման մասին է։ «Իսկ ահա երկրորդային էֆեկտը ուղեվարձի թանկացումից ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն շնորհավորել է ավելի քան 35 տարվա ստաժ ունեցող կանանց
Կանանց միամսյակի առթիվ 35 տարի և ավելի աշխատանքային փորձ ունեցող ԶՊՄԿ կին աշխատակիցները ընկերության ղեկավարության կողմից արժանացան շնորհակալագրերի, ծաղկեփնջերի և դրամական պարգևների: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ մթնոլորտը ջերմ էր և տոնական, իսկ աշխատակիցները շոյված էին գնահատանքի համար:
Կարդալ ավելին »Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։ «Իսկապես, գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ, և գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին ասել չեմ կարող»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...
Կարդալ ավելին »Հայ սահմանապահներն օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ Փաշինյան
Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,- նշեց նա և հավելեց, որ հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։ Նշենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...
Կարդալ ավելին »Մեծարման ցերեկույթ նվիրված հայ և ուկրաինացի երկու բանաստեղծներին․ ԱՈՒԱՀ
Այսօր Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված ուկրաինացի բանաստեղծ, նկարիչ, ժողովրդագետ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ծննդյան 210-ամյակին և հայ մեծ բանաստեղծ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան 127-ամյակին: Կրթօջախի տնօրեն Սահակ Ղուդրատյանը իր խոսքում նշեց, որ երիտասարդ սերնդի մոտ ազգային նկարագիրը ձևավորվում է նաև նմանատիպ մեծարման միրջոցառումների ազդեցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև հյուրեր Ուկրաինայից։
Կարդալ ավելին »Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան Բաալբեկ քաղաքին՝ ի պատասխան «Հեզբոլլահի» հարվածների
Լիբանանում հայտնել են, որ Բաալբեկ քաղաքը և նրա շրջակայքը տուժել են Իսրայելի ավիահարվածներից: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Լիբանանի պետական լրատվական գործակալության՝ հարվածներից մեկը հասցվել է Բաալբեկից հարավ գտնվող Անսարի բնակելի շենքին: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ տուժել են մերձակա Շամսթար և Տարայա բնակավայրերը: Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել ձիթայուղ ...
Կարդալ ավելին »Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: «Չեմ թաքցնի, որ Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են, սակայն մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների ...
Կարդալ ավելին »1,7 մլն դրամով տուգանվել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ն. Տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 763 257 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ (հասցե` ք.Երևան, Սեբաստիա 8/4)։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից: Արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ