• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վարչապետը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին ՀՀ-ն և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։ Ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։ «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարողները ՀԴՄ-ներով իրականացրել են 120.9 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, ...

Կարդալ ավելին »

Թալանել են Մալաթիայի «Երևան սիթին». տնօրենի սենյակից տարել են մի քանի միլիոն դրամ

Մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը  08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ...

Կարդալ ավելին »

Սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն. ՊԵԿ

Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը ՊԵԿ-ին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին ...

Կարդալ ավելին »

Ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Այդ մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։ «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 4-10-ը (2024թ․): ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.18 մ (10.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր․ 12-03-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 402.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 404.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 438.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 444.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.41 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.50 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը թանկացել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 4.14%-ով և կազմել 28,894,895.29 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.17%-ով և կազմել 71,596.45 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.17%-ով և կազմել 4,010.77 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.056019132 (-0.01%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 4.00%-ով և կազմել 430.96 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 12-03-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.Ալյումինի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 2243.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 8620.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 2125.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.44%-ով և կազմել 18150.00 դոլար, անագի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 27650.00 դոլար, ...

Կարդալ ավելին »