• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի թյուրընկալման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն ...

Կարդալ ավելին »

ՖՈՏՈ. «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության լավագույն կարմիր գորգն ու լավագույն «լուքերը»

Նորաձևությունը լավագույնս դրսևորվում է մրցանակաբաշխությունների և կարմիր գորգերի ժամանակ և բացառություն չէր «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը: Վերջին շրջանում երեկոյան զգեստների ոճը Հոլիվուդում փոփոխություն է կրել. հայտնիները նախապատվությունը տալիս են ավելի պարզ կտորներին և կտրվածքներին: Ներկայացնում ենք «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի արարաողության «լուքերը». Նյութի աղբյուր   https://armlur.am/1348389/

Կարդալ ավելին »

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համար 6500 հեծանիվ կբաշխվի դպրոցներին

«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի են ունեցել փոփոխություններ. սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են մրցաշարերի արդյունավետության բարձրացման, մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով: «Ի սկզբանե «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերից միայն մեկն էր անցկացվում բացառապես դպրոցականների համար՝ թիմային խճուղավազքը: Վերջինս ցույց տվեց, թե որքան արդյունավետ է, երբ հանրապետության տարբեր մարզերից բարձր դասարանների աշակերտները հավաքվում ...

Կարդալ ավելին »

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։

Կարդալ ավելին »

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 9-ամյա երեխայի մահ է գրանցվել

Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշական փորձաքննությունից հետո։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից ...

Կարդալ ավելին »

6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում միանգամից 2-րդ կգնա․ ԿԳՄՍ

Հայաստանում օրենքով ամրագրված է՝ երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն կան դեպքեր, երբ ծնողները, սեփական նախաձեռնությամբ, որոշում են դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից։ Նման դեպքերը վերջին տարիներին կազմում են մոտ 10 տոկոս: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փոփոխություն է նախաձեռնել. 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից 2-րդ կգնա՝ յուրացնելու թե՛ 1-ին, ...

Կարդալ ավելին »

Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. ՓԾ

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ...

Կարդալ ավելին »

Տարադրամի փոխարժեքները․ rate.am

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:

Կարդալ ավելին »

Սթիվ Բաղմանյանի մասին ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակակիր

Ռեժիսորներ Քրիս Բոուերսի և Բեն Պրաուդֆութի «The Last Repair Shop» «Վերանորոգման վերջին արհեստանոցը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Լոս Անջելեսի երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին, արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Սթիվ Բաղմանյանը փախստական է դարձել 1980-ականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով։ 

Կարդալ ավելին »

Թուրքական լիրան կրկին հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ

Թուրքական արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը Ֆորեքս միջազգային շուկայում մարտի 11-ի առուվաճառքի սկզբում բարձրացել է 0,6%-ով և հասել 32,0254 լիրայի մեկ դոլարի դիմաց։ Երկրում սպասվածից բարձր ինֆլյացիան՝ զուգորդված արտարժույթի պահուստների սպառման առնչությամբ մտահոգությունների հետ, ճնշում է գործադրում արժույթի վրա, գրում է Bloomberg-ը։ Այս ամիս ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արտարժույթի շուկայում ցուցանիշը կմնա բարձր։  2024 թվականին լիրան արդեն թուլացել է ավելի քան ...

Կարդալ ավելին »