• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՌՈ-ն Գյումրիում մեծ քանակի զինամթերք է հայտնաբերել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Կարդալ ավելին »

ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ

2023 թվականի տարեվերջի տվյալներով՝ ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ,  որոնց թվում 2 720-ը կանայք են։  Տվյալներն ամփոփել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։  ՀՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում մանկուց հիվանդություն ունեցող  8 519  երեխա կա, որոնցից 2 719-ը աղջիկներ են։ Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ։ Մասնավորապես,  2023-ի վերջի տվյալներով՝ 66-ն ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, որոնցից 22-ը աղջիկներ են։  Նորագոյացություններ ունեցող երեխաների թիվը ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են բորբոսի հետքեր: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող ...

Կարդալ ավելին »

Շատ մեծ շանսեր կան, որ ևս 8 տարի գազի գինը կմնա կայուն․ Վարդանյան

«Գազի և էլեկտրաէներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկումներին վերջին 6 տարիների ընթացքում ես եմ մասնակցել, և այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չեմ տեսել»: Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «2019 թվականի հունվարի 1-ին է ՀՀ-ում գազի գինը ֆիքսվել է, և ամեն տարի այդ անհանգստությունները կան, ...

Կարդալ ավելին »

Մարտի 4-ից 10-ը ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք․ ՆԳՆ

Մարտի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 174-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 117, փլուզման, պայթյունի՝ 2-ական, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 15, 70 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդական առաքելությունը Սյունիքում ավտովթարի է ենթարկվել 

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի ...

Կարդալ ավելին »

Ցանականում ենք այս տարի սկսել Աջափնյակի կայարանի կառուցումը․ Ավինյան

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր։ Սա վերաբերվում է փորձաքննության աշխատանքներին, որոնք կտևեն երկու ամիս։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասաց Երևանի ...

Կարդալ ավելին »

Շուրջ 651 դեղատուն արդեն միացել է Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին մարտի 1-ից մինչև այսօր միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից հայտնում են, որ ներկայումս համակարգին, ընդհանուր առմամբ, միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը: Նշվում է, որ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր ...

Կարդալ ավելին »

«Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի նկատմամբ կրկին հարուցվել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք։ Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել են պատասխանատվության միջոցներ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ ...

Կարդալ ավելին »

«Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը հերթական անգամ վթարվել է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ «Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։ Թեպետ գիշերվանից Վեոլիաթիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից ...

Կարդալ ավելին »