• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Շարունակե՛ք արարել և ավելի լավը դարձնել Ձեզ շրջապատող աշխարհը. Լիդիան Արմեինա

Սիրելի՛ կանայք, շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Անգնահատելի է Ձեր դերակատարությունը հասարակության մեջ: Շարունակե՛ք արարել և ավելի լավը դարձնել Ձեզ շրջապատող աշխարհը: Շնորհավոր Մարտի 8

Կարդալ ավելին »

Հայ կնոջ կերպարը մոլորակի բոլոր հասարակությունների մեջ տարբերվող է ու օրինակելի․ մարտիության ուղերձ

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր շնորհավորում ենք Ձեզ գարանաբույր այս տոնի առիթով։  Ժպիտն ու գարնանային պայծառ տրամադրությունը թող միշտ ուղեկից լինեն Ձեզ։ Գարնանամուտի այս տոնի՝ Մարտի 8-ի խորհուրդը, անձնական տոն լինելուց բացի, ընդգրկում է նաև կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամքի դրսևորման համար, ինչը մեծապես նպաստում է առողջ հասարակությունների և կենսունակ միջավայրերի ստեղծմանը։ Իսկ հայ կնոջ կերպարը ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով

«Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են: Ու ինձ համար, որպես երկրի վարչապետ, այս օրը նախևառաջ մեր երկրի զարգացման գործում կանանց պոտենցիալի լիարժեք ներգրավման մասին ևս մեկ անգամ խորհելու առիթ է: Ի սկզբանե էլ Մարտի 8-ը ...

Կարդալ ավելին »

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Սբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է: Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է. օր, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Հարկ է, սակայն, նշել, որ կանանց օրը տոնվել է այլ նշանակությամբ: ...

Կարդալ ավելին »

Բրազիլական ջազի հրավառություն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Մարտ 7-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։ Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կլինի զգացմունքների ողջ ներկապնակը՝ ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում երազելուց մինչև լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մեծ ցանկությունը։ Օկտետի կազմում են Դավիթ Պետրոսյան՝ սաքսոֆոն, Դանիել Մելքոնյան՝ շեփոր, Հովհաննես Մեյթարջյան՝ տրոմբոն, Արեգ Օրդյան՝ կիթառ, Կարեն Գրիգորյան՝ ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է․ ընկերությունը լավ նորություններ ունի

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն դարձավ 43 տարեկան։ Մետրոյի կառուցումնը սկսվել է 1972 թվականին, գործարկվել 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թվականը։Civic.am-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը պատմեց, որ 2023 թվականի տվյալներով՝ մետրոյով երթևեկել է 25 մլն 600 հազար ուղևոր։ Ըստ նրա՝ սա ազդակ է, որ  քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել մետրոյին, ...

Կարդալ ավելին »

26,5 մլն դրամի պարգևատրում՝ ԱԺ կանանց

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրել են 70 հազարական դրամի չափով։ Ազգային ժողովի աշխատակազմից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր բյուջեն եղել 26 մլն 530 հազար դրամ։

Կարդալ ավելին »

«Թեղուտ» ՓԲԸ-ում նախատոնական եռուզեռ է․ լուսանկարներ

Նախատոնական եռուզեռ և անակնկալներով լի օր է «Թեղուտ» ՓԲԸ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Կանանց տոներին ընդառաջ ընկերության ղեկավարությունը շնորհավորել և նվերներ է տրամադրել աշխատակից կանանց։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեզ, մարտի 8-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու ...

Կարդալ ավելին »

Դավիթ Կարապետյանը՝ ՔՊ ցուցակով պատգամավոր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։ Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվարը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ...

Կարդալ ավելին »

1 մլրդ 367 մլն 925 հազար դրամ՝ մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար

ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով: Որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշումը վերաբերում է 2 մանկապարտեզի, ...

Կարդալ ավելին »