• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, որը նոր հնարավորություններ է ընձեռնում․ Արմեն Ստեփանյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցել է «Ամուր Հայաստան 2024» համաժողովին, որտեղ քննարկվել են կայուն զարգացման սկզբունքները, միջազգային օրակարգն ու տեղական կարիքները: «Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, իսկ ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցույց տալիս` որտեղ են բացերը»,- ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն` Արմեն Ստեփանյան: Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Robust Armenia-ի «Կայուն զարգացում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի

Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի: Նախագիծը կառավարությունը ներկայացրել է e-draft՝ իրավական ակտերի գրանցման կայքում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այն կանցկացվի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ։ Նշվում է, որ հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, կատարելագործել ընտրանքային վիճակագրական գործիքները, ապահովել դրանց համադրելիությունը գործող միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին և բացահայտել տարիների ընթացքում գյուղատնտեսության ենթակառուցվածքների ...

Կարդալ ավելին »

Պետական հողերի օտարման արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե

Նախորդ տարի Կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսը արժեքի, ավելացրինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության մարտի 7-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոցը» ուղեւորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել 2023-ին

Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, 2023 թ. ուղեւորահոսքի նոր ռեկորդ է սահմանել: Ըստ Քաղավիացիայի կոմիտեի, որն իր հերթին տվյալները ստանում է օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, նախորդ տարի «Զվարթնոցով» մեկնել եւ ժամանել է 5.330.308 ուղեւոր: Համեմատության համար նշենք, որ 2022-ին այս թիվը եղել է 3.649.764, այսինքն՝ աճը կազմել է 46 %: Ընդ որում՝ նախորդ տարի Հայաստան ժամանողների ...

Կարդալ ավելին »

Ալիևը Լեռնային Ղարաբաղում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։ Ստեփանակերտում, ինչպես նաև Մարտակերտի և Խոջալուի շրջաններում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։ Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում։ Ալիևի հրամանագրում օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի նախկինում հայաբնակ շրջանների ադրբեջանական տեղանունները։

Կարդալ ավելին »

Հայ բլոգերը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային

Բլոգեր Մերուժան Մովսիսյանը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային: Մերուժանը «Это нормально?» հաղորդման նկարահանման հրապարակում ծնկի է իջել և Բուզովային նվիրել քարերով պատված շքեղ մատանի: «Ամուսնացիր ինձ հետ։ Դու ուզում էիր, չէ՞։ Այսօր այդ օրն է», – ասել է բլոգերը։ Օլգան շփոթվել է՝ դժվարությամբ զսպելով զգացմունքները։ Օլգայի պատասխանը հեռուստադիտողները կիմանան հաղորդման թողարկումից հետո: Հատկանշական է, որ այս ամենից մի քանի օր առաջ Բուզովան սոցիալական ցանցի իր էջերում ակնարկել էր ...

Կարդալ ավելին »

Պոմպեյում հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել

Պոմպեյը  չի դադարում զարմացնել զարմանալի գտածոներով: Հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել, հայտնում է euronews.com-ը։ Պոմպեյում հայտնաբերված հիանալի որմնանկարում պատկերված են հին առասպելի հերոսներ Փրիքսուսը և Գելլան: Նշվում է՝ որմնանկարը հայտնաբերվել է Լեդայի տան հարևանությամբ գտնվող սենյակի պատին և  լավ վիճակում է:  Ըստ հունական դիցաբանության՝ երկվորյակներին՝ Փրիքսուսին և Գելլային, խորթ մայրը մեղադրում էր բերքի ձախողման մեջ և ցանկանում  ...

Կարդալ ավելին »

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտնել է այն աստղերի ցանկը, ովքեր հանձնելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակները: Հոլիվուդյան երեկոյի ընթացքում բեմում կլինեն Էմիլի Բլանտը, Սինտիա Էրիվոն, Ամերիկա Ֆերերան, Սալի Ֆիլդը, Ռայան Գոսլինգը, Արիանա Գրանդեն, Բեն Քինգսլին, Մելիսա Մաքքարթին, Իսա Ռեյը, Թիմ Ռոբինսը, Սթիվեն Սփիլբերգը, Մերի Սթինբուրգենը, Անյա Թեյլոր-Ջոյը, Շարլիզ Թերոնը, Քրիստոֆ Վալցը և Ֆորեսթ Ուայթեքերը։ Ավելի վաղ հայտարարված անունների ցանկում էին նախկինում «Օսկարի» դափնեկիրներ Մահերշալա ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն ...

Կարդալ ավելին »